Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
8 հունիսի 2026 • 06:24

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2026 թվականի ԱԺ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով ընտրությունների բաց և օրինական անցկացումը և պատրաստակամություն հայտնելով շարունակել հայ-ղազախական համագործակցությունը։

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

Շնորհավորական ուղերձում Տոկաևը նշել է, որ միջազգային դիտորդների մեծամասնության նախնական գնահատականներով՝ ընտրություններն անցկացվել են գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան, բաց և քաղաքացիների ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ պայմանների ապահովմամբ։

Ղազախստանի նախագահը Փաշինյանին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի առաջմղման գործում։

Նա նաև վերահաստատել է Ղազախստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Ուղերձի ավարտին Տոկաևը հայ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարօրություն և հաջողություններ երկրի զարգացման ճանապարհին։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։