Տխմար ստերի էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան
«Փոփոխությունները գալիս են».

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուՆարեկ Կարապետյանի կողմից օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ նախկինում ունեցած լինելու մասին տեղեկությունը դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։
Այս առիթով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քայլ 1. Հրապարակել տխմար սուտ,
Քայլ 2. Տխմար սուտի հիման վրա հարուցել քաղաքական քրեական վարույթ, բայց դրա մասին հայտարարել քաղաքական մարդու միջոցով ՆԱԽԱՊԵՍ,
Քայլ 3. Տարածել տխմար սուտը, շեղել ժողովրդին իրենց խայտառակ պահելաձևից:
Ամփոփում. Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է .տխմար ստերի էջը պետք է փակվի, ատելության էջը պետք է փակվի՝ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: