Տիգրան Աբրահամյան․ Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումներն անթույլատրելի են, Իսրայելի իշխանությունների լռությունն՝ մտահոգիչ
Պատգամավորի խոսքով՝ նման միջադեպերի պարբերական բնույթը խիստ մտահոգիչ հարցեր է առաջացնում

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ հրեա ռադիկալների վերջին հարձակմանը՝ դեպքը որակելով անթույլատրելի։
Պատգամավորի խոսքով՝ նման միջադեպերի պարբերական բնույթը խիստ մտահոգիչ հարցեր է առաջացնում։ Նա հիշեցրել է, որ օրեր առաջ մի խումբ հրեաներ հավաքվել են Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի դիմաց, թքել դռան վրա, հայհոյել և քարեր նետել հայի ուղղությամբ՝ կատարվածը տեսագրելով հեռախոսով։
Չնայած Իսրայելի ոստիկանությունը հայտնել է ձերբակալվածների մասին, Աբրահամյանը ընդգծել է, որ նմանատիպ դեպքերի կրկնությունը փաստում է կամ դրանց հովանավորվելու, կամ էլ իշխանությունների կողմից դրանք կանխելու հարցում պատշաճ ջանքերի բացակայության մասին։
«Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի նմանօրինակ գործընթացների նկատմամբ»,- եզրափակել է պատգամավորը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։