Տղերք ջան, ձեզ համար Հայաստանում չի կարող լինել փակ դուռ. Ծառուկյանը՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած տղաներին
Ես հանձնարարել եմ, որ մեր տղաների խմբերին առաջնահերթություն տան. Ծառուկյան

Այսօր դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին, սոցցանցի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Ինչպես գիտեք, եղանակների լավանալուց հետո Քրիստոսի արձանի շինհրապարակ ուխտագնացությունը վերսկսվել է, և արդեն հազարավոր քաղաքացիներ հերթագրվել են՝ իրենց մասնակցությունն ունենալու համար։ Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ուզում են մասնակիցը դառնալ պատմական այս կառույցի շինարարությանը։
Ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք ապահովել նույնիսկ ամենօրյա ռեժիմով խմբեր բարձրացնելու պարագայում։ Սա է իրականությունը։ Ջանք ու եռանդ չենք խնայում մարդկանց հոսքերը կանոնակարգելու և շինհրապարակ ուղեկցելու համար։ Բոլորն ուզում են աղոթքը շուրթերին մի քար դնել այս իսկապես պատմական կառույցին։
Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց ցանկությունն ինձ համար վեր է ու կարևոր է ամեն ինչից։ Մեզ շատ են դիմում հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաները՝ ցանկություն հայտնելով իրենց մասնակցությունը բերել շինարարությանը։
Ես հանձնարարել եմ, որ մեր տղաների խմբերին առաջնահերթություն տան։ Վստահ եմ, որ մյուս հերթագրվածները՝ Հայաստանից և սփյուռքից, ըմբռնումով կմոտենան։ Մենք շատ քիչ բան կարող ենք անել այս տղաների սխրանքը փոխհատուցելու և նրանց մեր երախտագիտությունը հայտնելու համար։ Սա թող լինի խորհրդանշական մի քայլ։
Տղերք ջան, ձեզ համար Հայաստանում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ, անհարմարություններ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն բարձրանալու արձանի շինհրապարակ, խնդրում եմ դիմել տեղեկատվական գրասենյակ կամ իմ օգնական, ձեր մարտական ընկեր Էրիկին և ձեր խմբերը առաջնահերթության կարգով կբարձրանան Հատիս լեռ։ Ես մեծ սիրով կդիմավորեմ, կուղեկցեմ ձեզ»,- գրել է Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։