Տավրոս Սափեյանը նույնպես չի վերցնի պատգամավորական մանդատը. որոշել է մնալ Թալինում
Հիշեցնենք, որ Տավրոս Սափեյանը Թալինի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տավրոս Սափեյանը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Սափեյանը, որը ՔՊ ընտրական ցուցակում 61-րդ համարն էր, պարզաբանել է, որ որոշել է մնալ տեղական ինքնակառավարման համակարգում.
«Շարունակելու եմ աշխատանքս որպես Թալին համայնքի ղեկավար։ Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ։ Այս որոշումը երկար մտածված է, և համոզված եմ՝ անելիքս Թալինում է»,- նշել է նա։
Նա նաև վստահեցրել է, որ իր ընտրությունը չի փոխում իր նպատակը՝ ծառայել ժողովրդին, համայնքին ու հայրենիքին։ Հիշեցնենք, որ Տավրոս Սափեյանը Թալինի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: