Տաթև համայնքի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցն ընդդեմ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցն ընդդեմ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության գխավոր դատախազությունից։
«Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի նաև 4 միլիոն 454 հազար դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը։
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, ուսումնասիրելով քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանը, համայնքային սեփականություն հանդիսացող էքսկավատորը 2018-2020 թվականներին տրամադրել է ՍՊ ընկերությանն ու շահագործումից ստացված 13 միլիոն 600 հազար դրամից 4 միլիոն 454 հազար դրամը հափշտակել է, 2026 թվականի մարտի 31-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տաթև համայնքին պատճառված վնասի գումարը Մուրադ Սիմոնյանից բռնագանձելու պահանջով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։