Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
10 հունիսի 2026 • 16:55

Տարածվում է անհիմն պնդում, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ընտրություններում Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակն է

Խոսքը բացահայտ ապատեղեկատվության մասին է:

Տարածվում է անհիմն պնդում, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ընտրություններում Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակն է

Համացանցում տարածվում է անհիմն պնդում, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ընտրություններում Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակն է։

Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք ադրբեջանական տեղեկատվական դաշտը և չենք հայտնաբերել որևէ աղբյուր, որը կհաստատի նման հայտարարության գոյությունը։ Խոսքը բացահայտ ապատեղեկատվության մասին է, որը տարածվում է հայկական տեղեկատվական դաշտում՝ հղում անելով ռուսալեզու ինչ-որ սքրինշոթի, որտեղ շարադրված է նույն միտքը, սակայն կրկին առանց որևէ աղբյուրի նշման։

Այս «լուրը» հրապարակվել է նաև Հայաստանում գրանցված որոշ լրատվամիջոցների կողմից, այդ թվում՝ ԱԶԳ շաբաթաթերթում։ Ավելին, ArmPulse-ի գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կապ է հաստատել խմբագրության հետ՝ փորձելով ճշտել հրապարակման սկզբնաղբյուրը։ Սակայն «ԱԶԳ»-ի գլխավոր խմբագիրը հայտարարել է, թե դա «չակերտների մեջ է վերցված և ուրիշի ուղղակի խոսք է»։ Դրանից հետո նրան առաջարկվել է հեռացնել հրապարակումը և զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից, սակայն այդ հրապարակումը մինչ օրս շարունակում է մնալ կայքում։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։