ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներով պայմանավորված Հայաստանում է ԱՄՆ պատվիրակությունը
Պատվիրակության անդամներին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար և ընդգծել է գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել և համաձայնեցրել են ԹՐԻՓՓ-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր:
Մհեր Գրիգորյանը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը և հեռանկարները:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։