Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
27 հուլիսի 2026 • 08:40

Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել մեծ ակտիվության և ներգրավվածության մակարդակի․ Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը նշում է, որ իր ազդեցությունն ունի այն հանգամանքը, որ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա, ինչի հետևանքով նրա ներգրավվածությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում էապես թուլացել են։

 Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում  հասել մեծ ակտիվության և ներգրավվածության մակարդակի․ Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյան հանդես է եկել Ֆեյսբուքյան գրառմամբ, որում անդրադարձ է կատարել TRIPP-ի կյանքի կոչման շանսերին այս պահին։

Գրառման մեջ նա նշել է, որ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում և, ինչու ոչ, նաև Կենտրոնական Ասիայում հասել է այնպիսի ակտիվության և ներգրավվածության մակարդակի, ինչպիսին չի հաջողվել ապահովել ԱՄՆ որևէ վարչակազմի՝ սկսած 1992 թվականից։

Ըստ Սուրեն Սարգսյանի՝ դրա պատճառը միայն աշխարհաքաղաքական նպաստավավոր պայմանները չեն։ Նա նշում է, որ բնականաբար, իր ազդեցությունն ունի նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա, ինչի հետևանքով նրա ներգրավվածությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում էապես թուլացել են։ Նույնը վերաբերում է նաև Իրանին: Այդ հանգամանքն էլ հնարավորություն է տվել Թրամփի վարչակազմի, այս տարածաշրջանում առավել ակտիվ դերակատարության համար։
«Սակայն այստեղ չափազանց կարևոր են նաև երկու առանցքային գործոններ, որոնք այս գործընթացը դարձրել են աննախադեպ արագ և արդյունավետ։
Առաջին գործոնը՝ Սթիվ Վիտկոֆը։
Ըստ առկա տեղեկությունների՝ TRIPP-ի ճարտարապետներից մեկը հենց Սթիվ Վիտկոֆն է։ Կենտրոնական Ասիան հենց TRIPP-ի միջոցով Թուրքիայի և Եվրոպայի հետ կապելու գաղափարը նույնպես վերագրվում է նրա թիմին։ Այս նախաձեռնությունը ոչ միայն տնտեսական և տրանսպորտային նշանակություն ունի, այլև կարևոր աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Վիտկոֆն ուղիղ կապ ունի Թրամփի հետ, ինչի արդյունքում բյուրոկրատական և սուբորդինացիոն խնդիրներ չեն ծագել նախագծի առաջնային փուլում (2025 փետրվար):
Իր հերթին հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս Ռուսաստանին զրկել Հարավային Կովկասում ազդեցություն պահպանելու նրա կարևորագույն լծակներից՝ հակամարտության շարունակական գոյության վրա խաղալու հնարավորությունից։
Երկրորդ կարևոր գործոնը այս գործընթացում Թրամփի վարչակազմի կառավարման ոճն է, որը աչքի է ընկնում բյուրոկրատական գործընթացների զգալի կրճատմամբ՝ մանավանդ կենսական նշանակության խնդիրների կյանքի կոչման հարցում՝ այդ թվում ուժի կիրառմամբ (բավական է հիշել, թե որքան արագ լուծվեցին Պանամայի նեղուցի, Վենեսուելայի և մի շարք այլ առկախված խնդիրներ):
Որոշումների կայացման գործընթացներն ընթանում են հնարավորինս արագ՝ առանց ավանդական բյուրոկրատական ձգձգումների, ինչը թույլ է տալիս օպերատիվորեն առաջ մղել նման մասշտաբային աշխարհաքաղաքական նախագծերը և լուծումներ տալ դրանց:
 
Այս համատեքստում կարևոր դեր ունի նաև այն, որ նախագահ Թրամփն անձամբ է ներգրավված գործընթացներում։ Միաժամանակ, Մարկո Ռուբիոն ղեկավարում է ոչ միայն Պետդեպարտամենտը, այլև Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքը, ինչը նպաստում է արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համակարգերի առավել սերտ համակարգմանը։ Արդյունքում, տարբեր գերատեսչությունների միջև մրցակցությունն ու երկարատև միջգերատեսչական համաձայնեցումները նվազագույնի են հասցվում, իսկ որոշումների ընդունումն ու իրականացումը դառնում են ավելի արագ և արդյունավետ։
 
Ոչ Թրամփը, ոչ էլ նրա թիմի առանցքային անդամները երբեք չեն եղել բյուրոկրատներ։ Հենց այդ հանգամանքն է նրանց հնարավորություն տալիս հասկանալու, թե որքանով է բյուրոկրատիան բարդացնում քաղաքական որոշումների ոչ միայն կայացման, այլ նաև կյանքի կոչումը, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք հրատապ և ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր են։
 
Այս առումով այս վարչակազմը շահեկանորեն տարբերվում է նախորդ՝ առանց բացառության բոլոր վարչակազմերից։ Սրանք, իհարկե առանցքային, բայց ոչ բոլոր գործոններն են:
Իհարկե մի շարք գործոններ էլ կան որոնք խանգարում են TRIPP-ի կյանքի կոչմանը՝ նույնիսկ այսքան լուրջ ջանքերի ներդրման պարագայում, սակայն դրանց կանդրադառնամ առանձին գրառմամբ»,- գրել է Սուրեն Սարգսյանը:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։