Թրամփը դժգոհել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ չեն աջակցել Իրանի դեմ հակամարտությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների՝ Իրանի դեմ հակամարտությանը չաջակցելու համար՝ նշելով, որ ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ մեծ միջոցներ է ծախսել նրանց պաշտպանությունը ապահովելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել այն բանից, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ հրաժարվել են աջակցել Իրանի դեմ հակամարտությանը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած նիստի ընթացքում։
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ ապահովել է այդ երկրների պաշտպանությունը՝ դրա համար ծախսելով տասնյակ միլիարդավոր դոլարներ։
«Մենք արդեն շուրջ 40 տարի պաշտպանել ենք այդ երկրներին՝ ծախսելով տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Ես այս հարցը կբարձրացնեմ Ներկայացուցիչների պալատում և Սենատում և կհարցնեմ՝ ինչու ենք մենք պաշտպանում այն երկրներին, որոնք չեն պաշտպանում մեզ»,– նշել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ ինքը միշտ կարծել է, որ ՆԱՏՕ-ն ունի նաև թույլ կողմեր։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: