Թուրքիայի ու Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ գրառում է արել «Անատոլիայի առյուծներ գործարարների ասոցիացիա»-ի նախագահը
Սա ճանապարհ է Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի համար:

«Անատոլիայի առյուծներ գործարարների ասոցիացիա»-ի (ASKON) նախագահ Օրհան Այդընը գրառում է արել X- ի իր միկրոբլոգում՝ Թուրքիայի ու Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել է.
«Հայաստանի հետ 2022-ից մինչ օրս շարունակվող մեր կարգավորման գործընթացի շրջանակներում արված վստահության բարձարցմանն ուղղված քայլերի համատեքստում, ողջունում ենք բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքների ավարտը, որը ճանապարհ կհարթի Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի համար։
Երրորդ երկրների միջոցով իրականացվող մատակարարումների վերջնական նպատակակետն այժմ կարող է նշվել որպես «Թուրքիա/Հայաստան»։ Այս քայլը պատմական հնարավորություն է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման և կայունության համար։ Անկասկած, առևտրի խոչընդոտների վերացումը կարագացնի մեր գործարար համայնքի մուտքը նոր շուկաներ։ Հույս ունենք, որ սահմանի բացման տեխնիկական աշխատանքները կավարտվեն հնարավորինս շուտ։
Հարավային Կովկասում կտիրի խաղաղություն և բարօրություն։ Մեր գործարար համայնքն այս գործընթացի ամենաուժեղ աջակիցն է։ Այս առիթով կցանկանայի երախտագիտությունս հայտնել մեր նախագահ պարոն Էրդողանին, մեր արտաքին գործերի և առևտրի նախարարություններին և բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կարգավորման գործընթացում»,- նշել է «Անատոլիայի առյուծներ գործարարների ասոցիացիա» -ի (ASKON) նախագահը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։