Թուրքիայի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ շուտով կհայտարարվի Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են համաձայնության ճանապարհով, իսկ Թուրքիան աջակցում է այդ գործընթացին։ Նրա խոսքով՝ մոտ ապագայում հնարավոր է հայտարարություն արվի երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Ֆինլանդիայում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը Ֆինլանդիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի հովանու ներքո կազմակերպված «Փոփոխվող աշխարհում Թուրքիան՝ որպես գործընկեր, հավասարակշռող և ռազմավարական դերակատար» թեմայով համաժողովին ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։
Քուրթուլմուշը, նշելով, որ Հարավային Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունն արդեն անցյալում է, հայտարարել է.
«Ադրբեջանն ու Հայաստանը մտել են համաձայնության որոշակի ուղի, և Թուրքիան չափազանց լուրջ աջակցություն է ցուցաբերում այս գործընթացին: Հույս ունեմ, որ շատ կարճ ժամանակում մենք աշխարհին կհայտնենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասին լուրեր։ Այսպիսով, մեր տարածաշրջանում, որտեղ նախկինում եղել են հակամարտություններ և լարվածություններ, այդ լարված վիճակը կլուծվի, և կշարունակվեն քայլեր, որոնք կբխեն բոլոր երեք երկրների շահերից»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: