Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
24 մայիսի 2026 • 08:34

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ` Սերդար Քըլըչը ողջունել է Հայաստան–Թուրքիա գործընթացում ուղիղ առևտրի նոր քայլը

Սերդար Քըլըչը անդրադարձել է Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացին՝ դրական գնահատելով ուղիղ առևտրի նոր քայլը և դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային համագործակցության վրա։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ` Սերդար Քըլըչը ողջունել է Հայաստան–Թուրքիա գործընթացում ուղիղ առևտրի նոր քայլը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ` Սերդար Քըլըչը, X-ի իր էջում անդրադարձել է Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացին՝ կիսվելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ։

Քըլըչը նշել է.

«Նոր քայլ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրի ոլորտում: Այս նոր քայլը կզարգացնի նաև Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քառակողմ համագործակցությունը և կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ այս նախաձեռնությունը հաջող լինի բոլոր այս երկրների համար»։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կարող է նպաստել տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը և խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Հիշեցնենք ,որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։