Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իրանը անկեղծ ջանքեր են գործադրում հրադադարի երկարաձգման և Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ
«Ես վստահ չեմ Իսրայելի մտադրություններում»։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իրանը անկեղծ ջանքեր են գործադրում հրադադարի երկարաձգման և Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, Հաքան Ֆիդանն ասել է, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններին։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Իսրայելի շարունակվող ներխուժումը Լիբանան, որտեղ իսրայելական բանակը մարտական գործողություններ է վարում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» ռազմականացված խմբավորման դեմ, լուրջ ռիսկ է ներկայացնում, որը կարող է տապալել այդ բանակցությունները։
Բլումբերգին տված հարցազրույցում Ֆիդանն ասել է․
«Ես վստահ եմ, որ ամերիկացիներն ու իրանցիները անկեղծ են։ Նրանք ցանկանում են հասնել հրադադարի և Հորմուզի նեղուցի բացմանը։ Բայց ես վստահ չեմ Իսրայելի մտադրություններում»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։