Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է ԵՄ-ին երկրի նկատմամբ կողմնակալ մոտեցման մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին կոչ է արել Եվրամիությանը ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին հայտարարել է, որ ԵՄ-ն կողմնակալ և անարդար մոտեցում է ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ՝ անտեսելով նրա՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը «Ընդհանուր փոխըմբռնում. մեր առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները. ԵՄ ռազմավարական միջավայրի գնահատում» փաստաթղթում։
Ռուսական «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ նա նշել է, որ փաստաթուղթը հրապարակվել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից կարճ ժամանակ անց, որտեղ դաշնակիցները վերահաստատել են Թուրքիայի դերի աճը Դաշինքի անվտանգության ապահովման գործում, սակայն դրա հեղինակները փորձել են նվազեցնել այս փաստի նշանակությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը մերժել է փաստաթղթի պնդումները Արևելյան Միջերկրականի վերաբերյալ՝ դրանք անվանելով անհիմն, և կոչ է արել Եվրամիությանը ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։