Թուրք բարձրաստիճան զինվորականը մեկնել է Ադրբեջան
Թոքելը բացի այդ այցելել է Հեյդար Ալիևի դամբարանը և «նահատակների գերեզմանատները»։

Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է, որ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մեթին Թոքելն ապրիլի 27-28-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Գրառման մեջ նշվել է՝«մեր եղբայրական կապերը և ռազմական համագործակցությունը շարունակում է ամրապնդվել»։
Այցի ընթացքում Թոքելը հանդիպել է Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ք. Վելիևի, ցամաքային զորքերի հրամանատար բանակի գեներալ Հ. Միրզաևի, Թուրքիայի զինված ուժերի կցորդ, գեներալ-մայոր Է. Դինչերի և Ադրբեջանում Թուրքիայի առաքելության խմբի հրամանատարության գեներալ-մայոր Ս.Օրուչօղլուի հետ։
Թոքելը բացի այդ այցելել է Հեյդար Ալիևի դամբարանը և «նահատակների գերեզմանատները»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: