Թմրանյութի պահպանման և կիրառման դեպք Երևանում
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալված երկու անձիք փորձել են դիմել փախուստի։

Մարտի 11-ին Երևանում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման դեպք։ Ժամը մոտ 22։40-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ Տիչինա փողոցի թիվ 93 հասցեի մոտ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Սևակ Ն․-ին և 32-ամյա Գուրգեն Հ․-ին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկաններին նկատելով՝ նրանք փորձել են փախուստի դիմել, որի ընթացքում Սևակ Ն․-ն իր մոտից նետել է սպիտակավուն նյութով լցված կասկածելի փաթեթ։
Դեպքի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք ձերբակալվածների հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Ըստ նույն աղբյուրի՝ Սևակ Ն․-ն հանդիսանում է ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։