Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և բարգավաճում է․Ուրսուլա ֆոն դեր Լայեն
«Ես հիմա եկել եմ ասելու, որ դուք մեզ վրա կարող եք հույս դնել»։

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկան հայտարարություններով։ Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասաց, որ այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը,և որ թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և բարգավաճում է։
«Ես հիմա եկել եմ ասելու, որ դուք մեզ վրա կարող եք հույս դնել, մենք ձեզ հետ պատրաստ ենք համագործակցել։
Ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից։ Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն առաջ է գալիս, քայլ է անում »,- հայտարարեց ֆոն դեր Լայենը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։