Ստորագրվել է պատմական Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
Հուշագրի ստորագրումը կնպաստի խաղաղության և անվտանգության ամուր միջավայրի ստեղծմանը։

«Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը»:
Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում:
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը նշել է, որ Անիի կամրջի համատեղ վերականգման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կնպաստի խաղաղության և անվտանգության ամուր միջավայրի ստեղծմանը։
Յըլմազը X-ի միկրոբլոգում նշել է նաև, որ Երևանում համապարփակ և արդյունավետ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ Յըլմազի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: