Ստեփանավանում 18-ամյա երիտասարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, կա ձերբակալված
Ստեփանավանում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 18-ամյա երիտասարդը գլխի և դեմքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ նրան հարվածներ է հասցրել 17-ամյա պատանին։ Դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։

Լոռու մարզում մայիսի 27-ին տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 18-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ ոստիկանությունում ստացված տեղեկության՝ ժամը 21։10-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ՝ փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշումներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ տուժածը Լոռու մարզի 18-ամյա բնակիչ Ա. Հ.-ն է։ Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ստեփանավանի Սուրբ Նշան փողոցում գտնվող նախկին զորամասի տարածքում 17-ամյա Ե. Գ.-ն վիճաբանել և հարվածներ է հասցրել նրա դեմքին։
Դեպքին ներկա են եղել նաև տուժածի մի քանի անչափահաս ընկերներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կասկածվող անձանցից մեկը ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։