«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ 1 ձայնը որոշիչ է». ԿԸՀ նախագահ
Վահագն Հովակիմյանն ասել է, որ հունիսի 14-ին բոլոր տվյալները լինելու են ճշգրիտ:

Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասել է, որ ընտրությունների հետ կապված ստեղծվել է մի իրավիճակ, երբ 1 ձայնը որոշիչ է, և հետևաբար, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե ԿԸՀ-ի՝ հունիսի 14-ի արդյունքներով վերջնականորեն ամփոփվելու են հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Այս համատեքստում Վահագն Հովակիմյանն նշեԼ Էՙ որ եղել են տեխնիկական սխալներ, բայց 5 կամ 6 նման դեպք է եղել, այլ սխալներ չեն եղել:
«Մեզանից ավելի շահագրգիռ, որ ձայները լինեն ճշգրիտ, չկա այլ բան: Եղել է տեխնիկական, դրա համար է այդ փուլը կոչվում «նախնական արդյունքներ», հակառակ դեպքում կասեինք, որ այս փուլով ավարտվեց: Դրանից հետո գնում են ճշգրտումները: Սա է ընդամենը:
ԿԸՀ նախագահն ասել է, որ հունիսի 14-ին բոլոր տվյալները լինելու են ճշգրիտ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։