Ստամբուլում այս տարի ևս չեն թույլատրել անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը
Վերջին տարիներին նման միջոցառումների անցկացման դիմումները մերժվում են:

Ստամբուլում այս տարի ևս չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը։
Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»֊ից:
Ըստ աղբյուրի՝ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին Քադըքյոյում՝ Սյուրեյյա օպերայի շենքի դիմաց, հիշատակի հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն նահանգապետարանը մերժել է դիմումը։
Կազմակեչպիչները կոչ են արել վերանայել ընդունված որոշումը։Նրանք նաև ընդգծել են, որ նման հավաքները միտված են հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին զոհվածների հիշատակին, ինչպես նաև նպաստել հասարակական հիշողության և առերեսման գործընթացին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։