Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել եվ վերաբացվել է
Անհայտ անձը ներխուժել էր Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել 6 դամբարան։ 48 ժամ անց հանցագործը հայտանաբերվել է ու կալանավորվել։

Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, որտեղ 20-րդ դարասկզբին ապրել է շուրջ 50 հազար հայ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Եկեղեցու օծման արարողությանը մասանկցել են Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի նախագահ Րաֆի Քըրքորյանը, տնօրենների խորհուրդը և հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Պատարագի ընթացքում Մաշալյանը շնորհավորել է եկեղեցու քահանա Եղիշե Ուչքունյանին և մաղթել հաջողություն։ Պատարագից հետո եկեղեցու բակում ճաշ է մատուցվել։ Օծումից հետո եկեղեցում մատուցվելիք առաջին պատարագը նախատեսվում է հուլիսի 12-ին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձը ներխուժել էր Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել 6 դամբարան։ 48 ժամ անց հանցագործը հայտանաբերվել է ու կալանավորվել։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։