Քաղաքականություն
9 հունիսի 2026 • 08:17
Սպասում ենք ԲՀԿ–ի վերահաշվարկին. ի՞նչ տարբերակներ է առաջարկում Նարեկ Կարապետյանը
Հունիսի 8-ից ԲՀԿ–ն սկսել է ընտրության արդյունքների վերահաշվարկի գործընթաց։ Միայն 4 ընտրատեղամասում կատարված աշխատանքից հետո արդեն պարզ է դարձել՝ 120 ձայն քիչ է հաշվարկվել։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը սպասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերահաշվարկի ավարտին` հասկանալու համար հետագա քայլերը, հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը։
Հունիսի 8-ից ԲՀԿ–ն սկսել է ընտրության արդյունքների վերահաշվարկի գործընթաց։ Միայն 4 ընտրատեղամասում կատարված աշխատանքից հետո արդեն պարզ է դարձել՝ 120 ձայն քիչ է հաշվարկվել։
«Գնում է ձայների վերահաշվարկ, ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնո՞ւմ է խորհրդարան, թե՞ չէ։ Այդ դեպքում հնարավորությունը կհասկանանք արդեն` Ազգային ժողովը կունենա՞ գործիքակազմ դեմ կանգնելու կարևոր նախագծերին, թե՞ ոչ։ Իշխանության փոփոխության համար 2 տարբերակ կա՝ մեկն ընտրությունն է, մյուսը՝ փողոցային պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ունենանք ԱԺ պատգամավորների մեծամասնության ձայնը, որը ստանալն ընտրություններից հետո ավելի բարդ է»,– ասել է Կարապետյանը։
Նա ընդգծել է՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընդամենն 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, ապա Նիկոլ Փաշինյանը կկորցնի իր աթոռը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: