Հասարակություն
1 ապրիլի 2026 • 08:49
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից եղբայրներից մեկը 2 ամսով կալանավորվեց
Պաշտպանը նշեց՝ չեն հանձնվելու, անպայման բողոքարկելու են։

Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, կալանավորվեց 2 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
«Այն միջնորդությունը, որը ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է։ 12-րդ դասարանի աշակերտը պետք է կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարող են վարչական հսկողության տակ կամ տնային կալանքի տակ գտնվել։ Ոչ մի բան հաշվի չառան»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Պաշտպանը նշեց՝ չեն հանձնվելու, անպայման բողոքարկելու են։
«Բա հո չե՞նք թողնելու, որ երեխեն էնտեղ մնա։ Հրել են, գցել են գետնին, անգամ տեսաերիզում երևում է, որ տղայի ծնոտը ցավում է։ Ժողովուրդ, այս մեղադրանքներն իրականության հետ ընդհանրապես աղերս չունեն։ Մենք հիմա մի տեղ ենք, որը լավ չի տանելու մեր երկիրը»,- ասաց Մելքոնյանը։
Փաստաբանը շեշտեց՝ այսօր դատարանը Դավիթին զրկեց դպրոցն ավարտելու իրավունքից։ Մելքոնյանի խոսքով՝ գործով երկու վկաներ են հարցաքննվել՝ թիկնազորի աշխատակիցներ։
18-ամյա Դավիթին, որն առողջական խնդիրներ ունի, տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։