Սուպերվարչապետությունը չարիք է Հայաստանի համար․ Քոչարյան
Քոչարյանն ընդգծել է՝ կատարվողի արմատները տանում են դեպի Սահմանադրություն և կառավարման սուպերվարչապետական մոդել:

Արկածախնդիր իշխանությունները փորձանք է երկրի համար, Ամասիայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ նախընտրական արշավից այնպիսի տպավորություն է, ասես ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են սպասվում․ հռետորաբանությունն անձնավորված է, կոնկրետ «ՔՊ»-ն 1 մարդ է և 100 «ուսապարկ»։
Քոչարյանն ընդգծել է՝ կատարվողի արմատները տանում են դեպի Սահմանադրություն և կառավարման սուպերվարչապետական մոդել։ «Դա լավ տեղ չի տանելու։ Մեր նպատակն է փոխել ամեն ինչ և հանգել իշխանության ճիշտ բալանսավորված իշխանական համակարգի, սուպերվարչապետությունը չարիք է դարձել մեր երկրի համար»,- ասել է Քոչարյանը։
Ամասիայում բնակիչներին մտահոգում են նույն խնդիրները, ինչ մարզի մյուս բնակավայրերում՝ անասնապահության ծավալների կրճատումը, դպրոցների փակումը, բնակչության արտահոսքը։ Լսելով բնակիչներին՝ Քոչարյանն ընդգծել է դպրոցներ փակելու անթույլատրելիությունը և հիշեցրել, որ իր կառավարման տարիներին շուրջ մեկուկես հարյուր դպրոց է կառուցվել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: