Սոցիալական ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ մենք հաղթանակող ուժ ենք.Գոհար Մելոյան
«Այս ծավալի խախտումների ու միջամտությունների պատճառով է, որ մեր քաղաքական ուժի առաջնորդն այսօր իշխող ուժի առաջնորդ չէ»:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանն այսօր ասուլիսի ժամանակ համոզմունք է հայտնել, որ այս ծավալի խախտումների ու միջամտությունների պատճառով է, որ իր քաղաքական ուժի առաջնորդն այսօր իշխող ուժի առաջնորդ չէ:
Նա ասել է, որ սոցիալական ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ իրենք հաղթանակող ուժ են: Գոհար Մելոյանի գնահատմամբ՝ եթե քաղաքացիների նկատմամբ նման միջամտություններ չլինեին՝ այլ պատկեր կլիներ: Եթե նույնիսկ բացարձակ հաղթանակ չգրանցեին, ընդդիմադիր ուժերի միացումից հետո, որևէ պարագայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չէր կարող մնալ իշխանության»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։