Շրջանառության մեջ է դրվել ճարտարապետ Ջիմ Թորոսյանի 100-ամյակին նվիրված գեղաթերթիկ
Գեղաթերթիկի հանդիսավոր մարումն իրականացրել են ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ջիմ Թորոսյանի դուստրը՝ Նունե Թորոսյանը, և Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։

Հունիսի 26-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: Այդ մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Գեղաթերթիկի հանդիսավոր մարումն իրականացրել են ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ջիմ Թորոսյանի դուստրը՝ Նունե Թորոսյանը, և Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։
Նամականիշի վրա պատկերված է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014 թթ.): Գեղաթերթիկի ձևավորման մեջ ներառված են հեղինակի հայտնի աշխատանքները, այդ թվում՝ «Կասկադ» համալիրի մի հատվածը (ճարտարապետներ՝ Ջ. Թորոսյան, Ս. Գուրզադյան, Ա. Մխիթարյան), ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքն ու բացօթյա խորանը (ճարտարապետներ՝ Ջ. Թորոսյան, Ռ. Ջուլհակյան):
Թողարկման վրա հայերեն և անգլերեն լեզուներով առկա են «ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ», «100-ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ» գրառումները։ Ճարտարապետի լուսանկարը տրամադրել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։