Շուրջ 173 մլն դրամ՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման ծրագրին. այն ընդունվեց Երևանի ավագանու նիստում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ նախագիծը Հրազդանի կիրճի վերակազմակերպման ընդհանուր հայեցակարգի մի մասն է։

Երևանի Աթենքի փողոցին հարող Հրազդանի կիրճի սկզբնամասից շուրջ 5.5 կմ հեռավորության վրա գտնվող հատվածում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի։ Ծրագրի իրականացման համար կհատկացվի 172 մլն 608 հազար դրամ։
Այս մասին Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, ինչպես նաև սպորտային և տարբեր միջոցառումների անցկացման հարթակներ ու կինոդիտման տարածքներ։ Դրանք կծառայեն որպես սոցիալական շփման և հանգստի համար բարենպաստ միջավայր։
«Ծրագրով նախատեսվում է նաև բարելավել տրանսպորտային և հետիոտնային ենթակառուցվածքները, ինչի արդյունքում կիրճի հասանելիությունը կդառնա ավելի հեշտ և անվտանգ»,- նշեց նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ նախագիծը Հրազդանի կիրճի վերակազմակերպման ընդհանուր հայեցակարգի մի մասն է։ Նրա փոխանցմամբ՝ արդեն առկա են մի շարք կոնկրետ ծրագրեր, և տվյալ նախագիծը մոտ ապագայում կմեկնարկի, քանի որ ընտրված է իրականացնող կազմակերպությունը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։