Շնորհիվ այլընտրանքային ուղիների՝ Հայաստանը խուսափում է դեֆիցիտից
Փաշինյանը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

« Հայաստանում ապրանքների պակաս չկա և չի սպասվում՝ շնորհիվ այլընտրանքային առևտրային ուղիների»։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ՝մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Գնաճը այլ հարց է. մեր ազդեցության հնարավորությունը սահմանափակ է, եթե ապրանքները թանկանում են իրենց ծագման երկրներում:Դժվար է խուսափել գնաճից, երբ ապրանքների արտադրության և մատակարարման արժեքը բարձրանում է, բայց պակասորդ չպետք է լինի», - հայտարարել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մշակել է Չինաստանից նոր երթուղի՝ երկաթուղային կապ Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջով։« Այս երթուղին, ներկայիս համատեքստում, դարձել է կարևոր այլընտրանք Իրանով անցնող երթուղիներին, բայց Հայաստանը, անկախ ամեն ինչից, հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հաղորդակցությանը՝ այն համարելով ռազմավարական», հայտարարել է վարչապետը։ Մասնավորապես, Իրանում իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանը պատրաստ է սկսել TRIPP նախագծի իրականացումը, հավելել է Փաշինյանը՝ գոհունակություն հայտնելով, որ Հայաստանին բարեկամ երկու երկրները դրական թափ են ցուցաբերում բանակցություններում։
Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի, իսկ ավելի լայն առումով՝ Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապը օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։