ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իրանի և ՌԴ նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը
Փեզեշքիանը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ գործողությունները՝ դրանք անվանելով անօրինական:

ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իրանի և ՌԴ նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը:
Ընդգծելով Իրան-Ռուսաստան հարաբերությունների ռազմավարական բնույթը և նշելով Մոսկվայի աջակցությունը Թեհրանին միջազգային հարթակներում՝Իրանի նախագահը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կդիմադրի միակողմանի գործողություններին և ճնշման ու պատժամիջոցների վրա հիմնված քաղաքականությանը, և տարածաշրջանային համագործակցության ու բազմակողմանիության ամրապնդումը կարող է օգնել նվազեցնել նման քաղաքականության արդյունավետությունը»։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի կառավարության և ժողովրդի կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը տարբեր փուլերում, այդ թվում՝ պատերազմի ժամանակ և ԱՄՆ պատժամիջոցների ներքո ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է երկու երկրների միջև հարաբերությունների գերազանց մակարդակը և ձեռք բերված համաձայնագրերի իրականացման բարենպաստ գործընթացը։
Փեզեշքիանը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ գործողությունները՝ դրանք անվանելով անօրինական: Անդրադառնալով ԱՄՆ հետ կնքված հուշագրին՝ նա նշել է. «Եթե հակառակ կողմը ցանկանա շարունակել, մենք հավատարիմ ենք այն նույն հուշագրին, որը ստորագրել ենք։ Եթե ԱՄՆ-ն վերադառնա այդ հուշագրին, մենք նույնպես կկատարենք այն: Այդ հուշագրում մենք չենք պահանջել ոչինչ, բացի մեր երկրի իրավունքներից, և դա հենց այն է, ինչին ձգտում ենք։ Ըստ էության, ԱՄՆ-ն չի կարող ապօրինի պահանջներ պարտադրել մեր երկրին»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։