Շարունակվում են հանրային իրազեկման աշխատանքները պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ
Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է հանրային իրազեկման աշխատանքները՝ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ։
Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու ճանապարհին կարևոր է ոչ միայն օրենսդրական փոփոխությունը, այլև նոր սպառողական մշակույթի ձևավորումը։
Նախարարությունից նշում են, որ այս անգամ իրազեկման նախաձեռնությունն իրականացվել է «Էյթի էյթ» սուպերմարկետի հետ։ Այցելուներին ներկայացվեցին առաջիկա օրենսդրական փոփոխությունները, դրանց շրջանակը և մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառումը նվազեցնելու բնապահպանական նշանակությունը։
Իրազեկումն ուղեկցվել է նաև գործնական քայլով. քաղաքացիներին տրամադրվել են բազմակի օգտագործման կտորե տոպրակներ՝ որպես մեկանգամյա պլաստիկ տոպրակների հարմար և բնապահպանական այլընտրանք։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից նշում են, որ մեր ամենօրյա ընտրությունները ձևավորում են շրջակա միջավայրի վաղվա պատկերը։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկից աստիճանական հրաժարումը հենց այն փոփոխություններից է, որտեղ յուրաքանչյուրիս ընտրությունը նշանակություն ունի։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։