Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
21 հոկտեմբերի 2026 • 15:29

Շարմազանովը՝ Միրզոյանին․ «Դուք բացի հանձնելուց ու զիջելուց, այլ բան չեք արել»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ քննադատել է ՔՊ իշխանություններին՝ մեղադրելով նրանց տարածքային և քաղաքական զիջումների մեջ։ «Դուք բացի հանձնելուց ու զիջելուց, այլ բան չեք արել»,- գրել է նա։

Շարմազանովը՝ Միրզոյանին․ «Դուք բացի հանձնելուց ու զիջելուց, այլ բան չեք արել»

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔՊ իշխանության կառավարման տարիներին Հայաստանի ունեցած կորուստներին՝ դիմելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

«Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել ։
ՔՊ-ը ներկայացուցիչներն,իրար հերթ չտալով,ասում են՝ ի՞նչ ենք զիջել։

ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ եք զիջել։

Մի ամբողջ հայկական Արցախ եք զիջել։

Հազարավոր կյանքեր եք զիջել։

Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տարածք եք զիջել։

Արարատի սիմվոլն եք զիջել։

Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարն եք զիջել։

Անկախության հռչակագրի բովանդակություն եք զիջել։

Բա 2018-ին ձեր «փառապանծ հեղափոխության» ժամանակ ասեիք,որ այդ ամենը ՀՀ-ի հետ կապ չունի։

Դուք բացի հանձնելուց ու զիջելուց այլ բան չեք արել», — գրել է Շարմազանովը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։