Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։

Սեպտեմբերից ավագ դասարանների աշակերտներն իրենց դպրոցներում հնարավորություն կունենան անվճար մասնակցելու անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներին։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։
Նախաձեռնությունը համատեղ մշակել են Ներքին գործերի նախարարությունն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նոր կրթական ծրագրին անդրադարձել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։
Ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․
ճանապարհային երթևեկության կանոնները,
ճանապարհային նշանները և գծանշումները,
լուսացույցի և կարգավորողի ազդանշանները,
հետիոտնի և ուղևորի վարքականոնները,
ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,
վարորդական գործնական հմտություններ և այլն։
Խմբակները կամընտրական են, կրթական ծրագիրը ճանապարհներին կարգուկանոն հաստատելուն ուղղված պետական միջոցառումներից մեկն է․ օրինապահ քաղաքացին պետք է ձևավորվի վաղ տարիքից։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։