ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը
ՍԴ-ն նաև պահանջել է պարզաբանումներ

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը՝ տեղեկություններ և նյութեր պահանջելու վերաբերյալ, հայտնում է «Փաստինֆո»–ն։ ՍԴ աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել է մինչև հունիսի 24-ը՝ ժամը 18։00-ն, ներկայացնել՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած այն անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները, որոնց տվյալները և քվեարկության վայրը պահվել են գաղտնի, և որոնց թվաքանակը կազմել է 16.738 անձ, ինչպես նաև, թե համապատասխան ընտրական ցուցակներում բնակության վայրի հաշվառումից ժամանակավորապես քանի՞ անձ է հանվել, նշված անձանցից քանիսի՞ տարիքային խումբն է համապատասխանել 18-23 տարեկանին, ի՞նչ իրավական, տեխնիկական և կազմակերպական վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար նշված անձանց կողմից երկու կամ ավելի անգամ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը։
ՍԴ-ն նաև պահանջել է պարզաբանումներ այն հանգամանքի վերաբերյալ, որ անձը հաստատող փաստաթղթի տվյալները մասնագետի կողմից ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների թիվը, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, կազմել է 79.125, ներառյալ` ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված նման թվով դեպքերում տվյալների ձեռքով ներմուծումը, ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է այն իրականացվել, արդյոք այդ դեպքերով ապահովվե՞լ է ընտրողի նույնականացման պատշաճությունը, և ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործել կրկնակի կամ ոչ իրավաչափ քվեարկության ռիսկը բացառելու համար:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։