Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում
ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը ընթանում է հուլիսի 4-8-ը՝ Հաագայում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հայտնում են ԱԺ-ից։
Վերընտրվելով նախագահի պաշտոնում` Սարգիս Խանդանյանը նշել է. «Անցած մեկ տարվա ընթացքում ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի ընդհանուր հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Շնորհակալ եմ ձեր ցուցաբերած վստահության, ինչպես նաեւ ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանի գործընկերների հետ սերտ համագործակցելու հնարավորության համար՝ մեր ընդհանուր արժեքների առաջմղման գործում:
Այս ժամանակահատվածում մեր հանձնաժողովը շարունակել է կենտրոնանալ մեր հասարակությունների առջեւ ծառացած ամենահրատապ մարտահրավերների վրա՝ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մինչեւ հակամարտությունների ու անկայունության հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամերը:
Ես ձգտել եմ առաջնորդել մեր աշխատանքը՝ առաջնորդվելով անաչառության, երկխոսության ու համագործակցության նկատմամբ ամուր հանձնառության սկզբունքներով»:
ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը ընթանում է հուլիսի 4-8-ը՝ Հաագայում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։