Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից
Հայցը քննվելու է Երևանի քաղաքացիական դատարանում՝ դատավոր Վահագն Թորոսյանի նախագահությամբ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը քննվելու է Երևանի քաղաքացիական դատարանում՝ դատավոր Վահագն Թորոսյանի նախագահությամբ։
Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ արված հայտարարությունը, որով, ըստ հայցի, վերջինս տարածել է զրպարտություն պարունակող տեղեկություն։ Խոսքը վերաբերում է այն պնդմանը, թե իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանով է իրավաչափ «արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»։
Հայցադիմումով պահանջվում է՝ հերքումը հրապարակվի Սիմոնյանի ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերում՝ առանց հավելյալ մեկնաբանությունների և նույն տեսանելիությամբ, ինչ սկզբնական հրապարակումը։
Սամվել Կարապետյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը՝ ներառյալ պետական տուրքն ու փաստաբանական վարձատրությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: