Սահմանների բացումը թույլ կտա տարածաշրջանին լիարժեք օգտվել տնտեսական և քաղաքական հնարավորություններից
Սա իրականում Հայաստանի պահն է. Էմանուել Մակրոն

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ելույթում ներկայիս փուլը բնութագրել է որպես Հայաստանի պահ՝ ընդգծելով երկրի խաղաղության օրակարգի, տնտեսական առաջընթացի և տարածաշրջանային նշանակության աճը։
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ վերջին օրերը վկայում են՝ սա իրականում Հայաստանի պահն է:
Մակրոնի գնահատմամբ՝ այս պահը Հայաստանի համար նոր ճանապարհ է բացում, և դա արդեն հաջողություն է։ Նա ընդգծել է, որ առաջին հերթին խոսքը խաղաղության ճանապարհի մասին է՝ նշելով, որ Հայաստանը խիզախություն ունեցավ ընտրելու խաղաղության ուղին և գտնելու անհրաժեշտ ձևաչափերը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Նա հավելել է, որ 2022 թվականի Պրահայի և Վաշինգտոնի գագաթնաժողովները նպաստել են այդ գործընթացին:
Մակրոնը նաև ընդգծել է, որ ցանկանում է, որպեսզի «հայկական պահը» վերածվի նաև «կովկասյան պահի»՝ ընդգրկելով ողջ տարածաշրջանը։
«Տարածաշրջանը չպետք է դառնա կայսրությունների մրցակցության դաշտ, այն կարող է վերածվել խաչմերուկի՝ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա կարևորել է նաև սահմանների բացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրա իրականացումը թույլ կտա տարածաշրջանին լիարժեք օգտվել տնտեսական և քաղաքական հնարավորություններից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։