Սահմանափակումներ Հայաստանի ձկնամթերքի արտահանման համար․ Ռոսսելխոզնադզոր
Ռոսսելխոզնադզորը իրականացրած ստուգումներից հետո սահմանել է սահմանափակումներ Հայաստանի ձկնամթերքի արտահանման համար՝ թույլատրելով միայն երկու ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան՝ լաբորատոր հսկողության պայմանով։

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը իրականացրել է Հայաստանի ձկնամշակման ձեռնարկությունների ստուգում, ինչպես նաև այցելել է իշխանի բուծման և պահման ֆերմաներ։ Ըստ հաղորդման՝ ձեռնարկությունների 50%-ը հրաժարվել է ստուգումից, այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորը։
Ստուգման արդյունքներով՝ 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմին անհրաժեշտ է դադարեցնել անասնաբուժական սերտիֆիկացումը դեպի ռուսաստանյան ստացողներ ուղղվող կենդանի ձկան և ձկնամթերքի համար՝ բոլոր հայկական ընկերությունների կողմից, բացառությամբ ստուգումն անցած երկու ձեռնարկությունների, մինչև իրավիճակի կարգավորումը։
Թույլատրված երկու գործարանների արտադրանքը կթույլատրվի ներմուծել Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի պայմանով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։