Սաակաշվիլին՝ Հայաստանի ընտրությունների և տարածաշրջանային զարգացումների մասին
Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները՝ դրանք կապելով տարածաշրջանային քաղաքական զարգացումների հետ և ընդգծելով արտաքին ազդեցության փորձերի ձախողման մասին իր գնահատականը։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին՝ նշելով, որ հայ ժողովուրդը, ըստ իր գնահատման, մերժել է արտաքին ճնշումները և կրկին ընտրել գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, ինչը նա դիտարկում է որպես երկրի արևմտյան ուղղության շարունակություն, այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան հարթակաում։
Նա պնդում է, որ Հայաստանում չի գործել «2012 թվականի վրացական սցենարը» և ընդգծում է արտաքին ազդեցության փորձերի ձախողումը տարածաշրջանում։
Սաակաշվիլին նաև նշում է, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացել է և կոչ է անում Հարավային Կովկասի երկրներին միասին դիմակայել արտաքին ճնշումներին՝ ընդգծելով ազատության և ինքնիշխանության կարևորությունը։
Վերջում նա առաջարկում է հունիսի 20-ը նշել որպես «արժանապատվության օր» և հիշել 2019 թվականի Թբիլիսիի իրադարձությունները՝ որպես հասարակական դիմադրության խորհրդանիշ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։