RT-ի գլխավովոր խմբագիր Մարգարտա Սիմոնյանն առաջարկել է ստուգել Ռուսաստան մտնող հայերի սոցիալական ցանցերը
« Նույնականացրեք Փաշինյանին աջակցող հայերին՝ օգտագործելով սոցիալական ցանցերը։ Եվ վերջ, Ռուսաստանի Դաշնություն մուտքն արգելված է՝հավերժ»․Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավովոր խմբագիր Մարգարտա Սիմոնյանն առաջարկել է ստուգել Ռուսաստան մտնող հայերի սոցիալական ցանցերը։
Պետք է ստուգել Ռուսաստան մտնող հայերի սոցիալական ցանցերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար։ Այս կարծիքը հայտնել է RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ «Վեստի» լրատվական գործակալության համար Վլադիմիր Սոլովյովին տված մեկնաբանության մեջ։
Նա հավելել է, որ վերջին ընտրություններում Փաշինյանի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացիներին պետք է արգելվի մուտք գործել Ռուսաստան։
«Ես առաջարկում եմ օգտագործել սոցիալական ցանցերը՝ նրանց նույնականացնելու համար։ Հիմա դա շատ հեշտ է անել։ Սահմանապահները դա անում են սահմանին՝ հեշտությամբ։ Եվ՛ այստեղ, և՛ Վրաստանում։ Փորձեք գնալ Վրաստան. եթե այնտեղ ինչ-որ բան ունեք Աբխազիայի կամ Օսեթիայի մասին, նրանք ձեզ չեն թողնի մտնել, այնպես չէ՞։ Նույնականացրեք Փաշինյանին աջակցող հայերին՝ օգտագործելով սոցիալական ցանցերը։ Եվ վերջ, Ռուսաստանի Դաշնություն մուտքն արգելված է՝հավերժ։ Որովհետև, եթե դուք աջակցում եք Փաշինյանին, ապա դուք աջակցում եք ռուսաֆոբիային։ Եթե դուք աջակցում եք ռուսաֆոբիային, ապա դուք ատում եք Ռուսաստանը»,- հայտարարել է Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։