Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումների ֆոնին Եվրոպան կշարունակի աջակցել Հայաստանին
Եվրամիությունը վստահելի և հուսալի գործընկեր է ու կշարունակի աջակցել Հայաստանին նրա ժողովրդի համար կարևոր բոլոր հարցերում.ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպեր:

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին՝ նրա ժողովրդի համար կարևոր բոլոր հարցերում։
Անիտա Հիպերն ասել է նաև, որ Հայաստանը, սուվերեն, ժողովրդավարական և անկախ երկիր է, որը իր սեփական ճանապարհն ու գործընկերներին ընտրելու իրավունք ունի:
«Մենք տեսնում ենք ընտրություններին ընդառաջ Հայաստանի ժողովրդի վրա ճնշումներ գործադրելու Ռուսաստանի փորձերը, որոնք ինտենսիվանում են։ Ռուսաստանը հիմա օգտագործում է առևտուրը՝ որպես քաղաքական զենք և քաղաքական ճնշման միջոց ԵԱՏՄ անդամների վրա։ Եվ ընտրված ժամանակն ինքնին համընկնում չէ, ուստի անակնկալ չէ, որ Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը այս կարևոր պահին»,- ասել է Հիպերը:
Նա շեշտել է, որ Եվրամիությունը վստահելի և հուսալի գործընկեր է ու կշարունակի աջակցել Հայաստանին նրա ժողովրդի համար կարևոր բոլոր հարցերում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: