Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը գրանցել է Պուտինի վարկանիշի ամենակտրուկ անկումը վերջին ութ տարվա ընթացքում
Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը վերածվում է սոցիալական ճգնաժամի

Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը գրանցել է Պուտինի վարկանիշի ամենակտրուկ անկումը վերջին ութ տարվա ընթացքում։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վառելիքային ճգնաժամը, որը տարածվում է Ռուսաստանի շրջաններում, որտեղ ավելի ու ավելի հաճախ անցնում են կտրոններով և QR-կոդերով բենզինի բաշխման խորհրդային մոդելին, իջեցրել է Վլադիմիր Պուտինի վարկանիշը։
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈւՀԿ) տվյալներով՝ հունիսի 22-28-ն ընկած շաբաթվա ընթացքում նախագահի «գործունեության հավանության» մակարդակն ընկել է 3,5 կետով, ինչը դարձել է ամենաուժեղ շաբաթական անկումը 2018 թվականի հունիսից ի վեր, երբ Պուտինը հայտարարեց կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին (այն ժամանակ վարկանիշը մեկ շաբաթում փլուզվել էր 8,5 կետով)։
Ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն վառելիքի ճգնաժամը վերածվում է սոցիալական ճգնաժամի և կարող է դառնալ քաղաքական, նշում է քաղաքական վերլուծաբան Սերգեյ Կոլեսնիկովը։ Հասարակության մեջ պատերազմական հոգնածության զգացումը վերածվում է գրգռվածության։
Ռուսաստանի հասարակակն կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տվյալների համաձայն՝ մարդիկ Պուտինին են մեղադրում տեղի ունեցողի համար.։
«Դատարկ բենզինի բաքն ավելի վատ էր, քան դատարկ սառնարանը», - եզրակացնում է քաղաքագետ Իլյա Գրաշչենկովը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը