Ռուսաստանի համար ընդունելի է այն ամենը, ինչը լավ է հայերի համար.Վլադիմիր Պուտին
Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հարգում է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության վերաբերյալ որոշումները: Նա ասել է, որ Ռուսաստանի համար ընդունելի է այն ամենը, ինչը լավ է հայերի համար: Այս մասին տեղեկացնում է ռուսական Мировое обозрение լրատվամիջոցը:
«Ամեն ամենը , ինչը լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար: Արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է», - ասել է Պուտինը։
Պուտինը ընդգծել է, որ ռուս և հայ ժողովուրդները վայելել են դարավոր բարեկամություն և հատուկ հարաբերություններ: Նա նշել է, որ Երևանի հնարավոր տնտեսական մերձեցումը Եվրամիության հետ չպետք է խաթարի Մոսկվայի հետ հումանիտար կապերը։
Պետության ղեկավարը նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից: Նա չի ներկայացրել որևէ լրացուցիչ մանրամասներ Հայաստանի քաղաքականության հնարավոր հետևանքների մասին։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փակ ձևաչափով գագաթնաժողովում չորս երկրների ղեկավարները համաձայնության են եկել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության շուրջ: Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները հայտնել են իրենց դժկամությունը Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս տեսնելու հարցում, բայց միևնույն ժամանակ վերահաստատել են իրենց հարգանքը հայ ժողովրդի ընտրության նկատմամբ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: