Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. Օվերչուկ
Ընթացիկ տարում, ըստ Օվերչուկի, ապրանքաշրջանառությունը կրճատվել է մոտ երկու երրորդով:

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է, և այդ միտումը շարունակվելու միտում ունի: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուս պաշտոնյայի տվյալներով՝ 2024 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ մոտ 12 միլիարդ դոլարի, սակայն արդեն 2025-ին այն նվազել էր՝ կազմելով շուրջ 8 միլիարդ դոլար: Ընթացիկ տարում, ըստ Օվերչուկի, ապրանքաշրջանառությունը կրճատվել է մոտ երկու երրորդով:
«Այն իրավիճակը, որ զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին երեք-չորս տարվա ընթացքում մենք մեր հայ գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ առևտրաշրջանառության նվազման ռիսկը», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը