Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
5 հունիսի 2026 • 17:13

Ռուսաստանը վարել և շարունակում է վարել փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն, գործընկերություն և համագործակցություն, որը շատ օգտակար է հայկական կողմի համար. Զախարովա

«Մոսկվան փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն է վարում Երևանի հետ և ձգտում է հայկական կողմի համար օգտակար գործընկերության և համագործակցության»:

 Ռուսաստանը վարել և շարունակում է վարել փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն, գործընկերություն և համագործակցություն, որը շատ օգտակար է հայկական կողմի համար. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Ռուսաստանը փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն է վարում Հայաստանի հետ և փորձում է հասկանալ Երևանի ապագա ծրագրերը։ Այս մասին գրում  է«Interfax-russia»-ն:

«Մոսկվան փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն է վարում Երևանի հետ և ձգտում է հայկական կողմի համար օգտակար գործընկերության և համագործակցության», -հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Ես ուզում եմ դադարեցնել այս հարցի վերաբերյալ բոլոր ակնարկները և կրկնել. պարզապես անօրինական պատժամիջոցների կիրառումը՝ շրջանցելով համապատասխան կազմակերպությունները, մեր մոտեցումը չէ։ Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պետության նկատմամբ նման քաղաքականությանը», - ասել է Զախարովան ։

Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես մեկնաբանել այն պնդումները, որ «Ռուսաստանը սահմանափակումներ է սահմանում Հայաստանից ներմուծման վրա՝ որպես պատիժ Երևանի արևմտամետ ձգտումների համար»։

«Այն պնդումները, որ Մոսկվան ինչ-որ կերպ անպատշաճ կերպով է վարվում Հայաստանի նկատմամբ, աղավաղված են։ Այս խեղաթյուրված տրամաբանությունը իսկապես անպարկեշտ է.», - հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Նա նշել է, որ Ռուսաստանը վարել և շարունակում է վարել փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն, գործընկերություն և համագործակցություն, որը շատ օգտակար է հայկական կողմի համար։

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ Հայաստանի գործընկերները սպառնալիքներ են հնչեցնում, Զախարովան նշել է. «Ի՞նչ սպառնալիքի մասին կարող ենք խոսել Ռուսաստանից Հայաստանին, հաշվի առնելով, որ մենք տարիներ շարունակ աջակցել ենք հանրապետությանը և հանդես ենք եկել որպես նրա անվտանգության երաշխավոր: Ինչ վերաբերում է գոյություն ունեցող կոնկրետ սահմանափակումներին, դրանք ներկայացվել են համապատասխան մեկնաբանություններով։ Եվ երկրորդ կետը՝ հարցը, որը մենք տալիս ենք, և տալիս ենք շատ հարգալից ձևով՝ ի՞նչ ծրագրեր կան, նորմալ հարց է, շատ նորմալ հարց», - ընդգծել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։