Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի մերձեցմանը ԵԱՏՄ-ի հետ
«Մեր կարծիքով, սա զգալի դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա»․ Միխայիլ Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի մերձեցմանը ԵԱՏՄ-ի հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը SPIEF նիստի ժամանակ։
Ըստ ՌԻԱ Նովոստի-ի տեղեկության՝ Գալուզինն ասել է․«Ես կցանկանայի հատուկ նշել ԵԱՏՄ-ի կարևոր դերը։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի նպաստենք Ադրբեջանի մերձեցմանը այս տնտեսական միության հետ»։
Դիվանագետի խոսքով՝ սա ավելի կամրապնդի առկա տնտեսական կապերը «մեր ընդհանուր եվրասիական տարածքում»։
«Ավելին, մեր կարծիքով, սա զգալի դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, քանի որ երկիրը հասանելիություն կստանա ընդհանուր ապրանքների շուկայի առավելություններին և կկարողանա ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի, ծառայությունների և ներդրումների ոլորտներում։Մենք կցանկանայինք տեսնել Ադրբեջանին որպես Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր, և մենք կարծում ենք, որ նման քայլը կհարթի ճանապարհը բանկի համար՝ երկրում խոշոր նախագծեր ֆինանսավորելու համար», - ընդգծել է Գալուզինը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։