Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի և ագրեսիվ ԵՄ-ի հետ մերձեցման ընթացքով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակը նշել է, որ հայ ժողովուրդը կընտրի իր երկրի հետագա զարգացման իր ուղին։
Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ մերձեցման ընթացքով, որը վերածվում է ագրեսիվ դաշինքի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք չենք կարող չմտահոգվել Հայաստանի ղեկավարության՝ եվրատլանտյան հանրության հետ մերձեցման ընթացքով, որի հիմնական քաղաքական գիծն ուղղված է հատկապես Մոսկվայի դեմ», - ասել է դիվանագետը։
«Եվրամիությունն ինքնին տնտեսական միությունից վերածվում է ագրեսիվ միլիտարիստական դաշինքի։ Նրա փաստացի դաշինքը ՆԱՏՕ-ի հետ՝ակնհայտ է»։ Զախարովան նաև նշել է, որ անգլոսաքսերը բացահայտորեն պարծենում են, թե ինչպես են, Հայաստանը խլում «ավտորիտար Ռուսաստանի ճիրաններից»։
Արտգործնախարարության պաշտոնական խոսնակը նաև նշել է, որ հայ ժողովուրդը կընտրի իր երկրի հետագա զարգացման իր ուղին։ «Դա նրանց որոշելիքն է։ Ես կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանը հետաքրքրված է իսկապես ինքնիշխան և անկախ Հայաստանով, որին մենք միշտ դիտարկել ենք որպես հավասար գործընկեր», - հավելել էդիվանագետը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։