Հայաստանում ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի միջամտության պայմաններում.Մարիա Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները :

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ընտրությունները տեղի են ունեցել «ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի միջամտության» պայմաններում։
Ինչպես հաղորդում է ռուսական «Новости»-ին Զախարովան նշել է, որ Մոսկվան մտադիր է ձևավորել իր քաղաքականությունը Երևանի նկատմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական գործողությունները։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հետաքրքրված է եղել և միշտ էլ հետաքրքրված կլինի ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով։
Արտգործնախարարության խոսնակի խոսքով՝ վերջին ընտրությունները հստակ ցույց տվեցին հայ հասարակության ծայրահեղ բևեռացումը։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ կա հստակ հանրային պահանջարկ՝ Ռուսաստանի հետ կապերը զարգացնելու և Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) շարունակական անդամակցության համար։
Զախարովան հավելել է, որ հայ ժողովուրդը եղբայրական է Ռուսաստանի հետ, և Մոսկվան նրանց մաղթում է խաղաղություն և բարգավաճում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։