Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
4 հունիսի 2026 • 06:52

Ռուսաստանը հայկական արտադրանքը կարող է փոխարինել ադրբեջանականով․ Բորիս Տիտով

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական կապերի խզման դեպքում ռուսական շուկայում հայկական արտադրանքի մի մասը կփոխարինվի ադրբեջանականով։

Ռուսաստանը հայկական արտադրանքը կարող է փոխարինել ադրբեջանականով․ Բորիս Տիտով

Եթե Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերը խզվեն, Հայաստանը կբախվի տնտեսական դժվարությունների։ Իսկ ռուսական շուկայում հայկական արտադրանքի մի մասը կփոխարինվի ադրբեջանական արտադրանքով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը ադրբեջանական ԶԼՄ–ներին։

Նրա խոսքով՝ հետևանքներն առաջին հերթին կազդեն Հայաստանի տնտեսության վրա և կարող են անդրադառնալ ինչպես էներգետիկ ոլորտին, այնպես էլ պարենային շուկային։ Տիտովը նշել է, որ Հայաստանի համար էներգակիրների գները կարող են մոտենալ եվրոպական մակարդակին, իսկ ներքին շուկայում պարենամթերքի գներն՝ աճել։

«Իսկ մենք, իհարկե, այն, ինչ կկորցնենք Հայաստանում, կփոխարինենք, օրինակ, նույն Ադրբեջանով», — ասել է Տիտովը։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։